Գլխավոր Հասարակություն 

Սերժ Սարգսյանը կկանչվի հարցաքննության. ՀՔԾ պետ

analitik.am

Այսօր՝ օգոստոսի 16-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, պատասխանելով հարցին, թե ի՞նչ առնչություն ունի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Մարտի  1-ի հետ, և հնարավոր է արդյո՞ք նա հարցաքննության կանչվի, ասաց, որ հարցաքննվելու են բոլորը, ովքեր առնչություն են ունեցել այս գործին. «Բոլորը՝ առանց բացառության: Հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը»:

Հարցին, թե երբ է դա տեղի ունենալու, ՀՔԾ պետն ասաց, որ քննիչն է որոշում կայացնելու՝ ելնելով քննչական գործողությունը կատարելու նպատակահարմարությունից. «Քննիչն է որոշում, թե ում, երբ, ինչ հարցերի շուրջ հարցաքննի: Հարցաքննությունը պետք է լինի արդյունավետ, այն ինքնանպատակ չէ, դրա նպատակը որոշակի տվյալներ ձեռք բերելն է»:

Նույն շարքից