Հասարակություն 

Պաշտոնանկություն՝ վարչապետ Փաշինյանի որոշմամբ

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Ֆելիքս Մելիքյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ, Տիգրան Քալանթարյանը նշանակվել է ջրային կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով ջրային կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնի համար մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշված պաշտոնում նշանակելը:

Նույն շարքից