Հասարակություն 

150 ուղևոր տեղափոխող ռուսական օդանավը մեկ շարժիչով արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում

analitik.am

Թունիսից Դոնի Ռոստով թռչող ռուսական  Nord Wind ավիաընկերության օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը:

Նշվում է, որ 150 ուղևոր տեղափոխող Boeing 737  օդանավը խնդիրներ է ունեցել շարժիչներից մեկի հետ, ինչի պատճառով էլ հրամանատարը որոշում է կատարել արտակարգ վայրէջքի մասին:

Տուժածների մասին չի հայտնվում:

 

Նույն շարքից