Միջազգային Հասարակություն 

Ռուսաստանում «Մայդան» բացառելու նպատակով կազմավորվում է շարժում

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, Ռուսաստանի հասարակական ու քաղաքական գործիչների նախաձեռնությամբ սկսվում է «հակամայդան»  շարժումն, որ նպատակն է երկրում բացառել գունավոր հեղափոխությունների հավանականությունը:

Կազմակերպությունում արդեն ներգրավվել է «Գիշերային գայլեր» բայք-ակումբի  ղեկավար, «Խիրուրգ» մականվամբ հայտնի Ալեքսանդր Զալդոստանովը, Աֆղանական պատերազմի վետերան Վյաչեսլավ Շաբանովը,  մարտեր առանց կանոնների չեմպիոն Յուլիա Բերեզիկովան եւ ուրիշներ:

 

Մասնավորապես Ալեքսանդր Զալդոստանովն ընդգծել է, որ շարժումը պայքարելու է երկրի գաղափարախոսական հակառակորդների դեմ, նշելով, որ անդրօվկիանոսյան պառավները արդեն թխում են կարկանդակներ հրապարակներում բաժանելու համար՝ անհանդուժողականություն սերմանելով մարդկանց միջեւ:

Կազմակերպությունը նպատակ ունի հայտնվել այն վայրերում, որտեղ հավաքներ կկազմակերպեն ընդդիմադիրները:

Նույն շարքից