Հայաստան Քաղաքականություն 

Քոչարյանի կարծիքով այսօրվա հանրահավաքում իրեն կարող են հայտարարել հակահեղափոխության կենտրոն

analitik.am

«Միգուցե այս հանրահավաքում կփորձեն արդեն ինձ հայտարարել հակահեղափոխության կենտրոն, ինչը բացարձակապես իրականությանը չի համապատասխանելու»,-Երկիր Մեդիայի եթերում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ մարդկանց պետք է զբաղեցնեն, նոր թիրախ տան, որովհետև այլ բան չկա մոբիլիզացնելու համար:

Երկրորդ նախագահը հայտարարել է, թե մտավախություն ունի, որ Գլխավոր դատախազությունը բողոքարկելու է Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը. «Չեմ բացառում, որ այսպիսի ճնշումների շնորհիվ կրկին կհայտնվեմ մեկուսարանում: Ուրեմն կգնամ, կհայտնվեմ: Բայց այս գործն այս վիճակով Եվրոդատարանում զրոյական շանս ունի չբեկանվելու համար: Սա փորձություն է մեր դատական համակարգի համար՝ այն սկսելու է սոցիալական ցանցերի տրամադրությամբ շարժվե՞լ, թե՝ օրենքով»:

Քոչարյանի խոսքերով, նախկինում էր այդպես, երբ հեղափոխություններից հետո հրապարակներում «մերոնքականներն» ապրել են, իսկ «ոչ մերոնքականների» գլուխները կտրվել է. «Հիմա աշխարհը փոխվել է: Մենք Եվրախորհրդի անդամ ենք և պարտավորություններ ունենք»:

Երկրորդ նախագահը նաև հայտարարել է, որ այս Հայաստանի առաջին քաղբանտարկյալը լինելու դեպքում պատրաստ է  պայքարել մինչև վերջ:

Նույն շարքից