Հայաստան Քաղաքականություն 

Հանրահավաքին ընդառաջ «Արմենիա Մարիոթ»-ի որոշ համարներ մինչև օգոստոսի 18-ը չեն տրամադրվել հյուրերին. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ դրոններով՝ թռչող սարքերով տեսանկարահանումներն այսօրվա հանրահավաքի ժամանակ արգելվում են։ Պաշտոնական բացատրությունը․ «Օգոստոսի 17-ին տեղի ունենալիք հանրահավաքի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նկատառումներից ելնելով․․․ նման փորձերը կասեցվելու են։ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խնդրում ենք ձեռնպահ մնալ տեսանկարահանման այդ միջոցների կիրառումից»։

Սակայն սա միակ նախազգուշական միջոցը չէ, որ ձեռնարկվել է հանրահավաքին ընդառաջ․ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի հրապարակին նայող համարները մինչև օգոստոսի 18-ը չեն տրամադրվել հյուրերին։ Հավանաբար, զգուշացել են հանրահավաքը «հարամելու» փորձերից և Ռոբերտ Քոչարյանի օգտին ակցիայի կրկնությունից։ Հիշեցնենք, որ այստեղ պաստառ էին կախել՝ «Ազատություն Ռոբերտ Քոչարյանին» գրությամբ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից