Հասարակություն 

Նար-Դոսի և Վարդանանց փողոցների խաչմերուկում «BMW» է այրվել

analitik.am

Օգոստոսի 16-ին, ժամը 19:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոսի և Վարդանանց փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:30-ին, մարվել՝ 19:40-ին: Այրվել է «BMW 530» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածն ամբողջությամբ:

Նույն շարքից