Հասարակություն 

Քոչարյանը նոր իշխանություններին համեմատել է չագուչով երեխաների հետ

analitik.am

«Երեք օր է կառավարությունը զբաղված է հանրահավաքի նախապատրաստական աշխատանքներով: Ես 10 տարի նախագահ եմ եղել, քիթս մաքրելու  ժամանակ չեմ ունեցել: Որտեղի՞ց այսօրվա իշխանություններին այսքան ժամանակ 3 օր հանրահավաքով զբաղվելու համար: Պատճառը սա է: Մարդիկ զբաղվում են նրանով, ինչից հասկանում են: Մարդ ձգտում է լինել այն ոլորտում, որտեղ ինչ-որ բան է հասկանում»,-Երկիր մեդիայի եթերում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչն է խանգարում ներդրողներին ներդրումներ անել, եթե Հայաստանում մենաշնորհներ և խանգարող հանգամանքներ չկան:

Քոչարյանը նոր իշխանություններին նաև համեմատել է մուրճը ձեռքին երեխայի հետ. «Ասում են՝ երեխային չագուչ տուր, աշխարհում ամեն ինչ մեխ է թվալու: Չի կարելի: Նրանք պետք է զբաղվեն իրենց գործով: Փորձ չունեն: Նրանք չեն թողել մարդկանց, ումից կարելի է սովորել: Պետական համակարգում նորի և փորձառուի շղթան խաթարված է»:

Երկրորդ նախագահի խոսքերով, նույնն արել է նաև ՀՀՇ-ն՝ հեռացրել է բոլոր նախկիններին, իսկ ինքն այդպիսի բան չի արել, քանի որ պետական համակարգում փորձը կարևոր է, պետք է նոր ու փարձառու մարդկանց հնարավորությունները համադրել:

 

Նույն շարքից