Միջազգային Քաղաքականություն 

Անկարան խորհուրդ է տալիս Վաշինգտոնին փոխել քաղաքականությունը

analitik.am

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան չի ցանկանում խնդիրներ ունենալ Վաշինգտոնի հետ հարաբերություններում՝ նշելով, որ ԱՄՆ-ի ներկայիս քաղաքականության պայմաններում տարաձայնությունները հաղթահարելն անհամեմատ ավելի բարդ է:

«Մենք կկարողանայինք հեշտությամբ հաղթահարել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում առկա տարաձայնությունները, սակայն ոչ այս մոտեցման պարագայում»,-ասել է թուրք պաշտոնյան:

Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին ամերիկյան իշխանությունները որոշեցին պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի արդարադատության և ՆԳ նախարարների նկատմամբ՝ վերջիններիս պատասխանատու համարելով ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի  ձերբակալության համար: Դրանից հետո երկու երկրների հարաբերությունները վատացան նաև տնտեսական դաշտում, որը կարող է վերածվել տնտեսական պատերազմի վաղեմի դաշնակիցների միջև:

 

Նույն շարքից