Միջազգային Քաղաքականություն 

Թրամփը սպառնում է նվազեցնել Թուրքիային տրվող աջակցությունը

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ եթե Թուրքիան ազատ չարձակի հոգևորական Էնդրյու Բրանսոնին, Վաշինգտոնը կնվազեցնի Անկարային աջակցության մակարդակը:

«Մենք որևէ բան չենք վճարելու անմեղ մարդու ազատության համար, սակայն մենք կնվազեցնենք Թուրքիային աջակցության մակարդակը»,-գրել է Թրամփը թվիթերյան իր էջում:

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Թուրքիան երկար տարիներ օգտվել է Միացյալ Նահանգներից, իսկ ինչ վերաբերում է Բրանսոնին, ապա վերջինս մեծ հայրենասեր է, ով գտնվում է անազատության մեջ:

Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարել էր, որ ամերիկյան կողմը կարող է ընդլայնել Թուրքիայի դեմ պատժամիջոցները:

 

Նույն շարքից