Հասարակություն 

Էրդողանի կոչից հետո Թուրքիայում մասսայաբար հրաժարվում են Apple-ի սմարթֆոններից

analitik.am

Ամերիկյան էլեկտրոնիկան բոյկոտելու մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոչից հետո, թուրքական խոշորագույն ռեթեյլերները հրաժարվել են Apple-ի սմարթֆոններ գնելուց:

Hürriyet-ի տեղեկություններով, երկրի խոշորագույն առևտրական հարթակներից մեկը՝  Dogubank-ը, արդեն չեղյալ է համարել 50 միլիոն դոլարի գործարքը: Այս գործարքով հեռախոսները Թուրքիա պետք է հասնեին հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին:

Թուրքիայի նախագահն ամերիկյան ապրանքներին բոյկոտ հայտարարեց ԱՄՆ-ի պատժամիջոցներից հետո:

 

Նույն շարքից