Հասարակություն 

Վթար՝ Ֆիդայինների գերեզմանատան մոտ. Կա տուժած

analitik.am

Օգոստոսի 17-ին, ժամը 00:29-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղ տանող ավտոճանապարհին՝ Ֆիդայինների գերեզմանատան մոտակայքում, ավտոմեքենա է շրջվել, ավտոմեքենայի տակ արգելափակված քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Հացավան-Գառնի ավտոճանապարհին Opel Astra G մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Գ., ծնված 1984 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Նույն շարքից