Քաղաքականություն 

Երեկ, բացի Փաշինյանից ու Պուտինից, հայ-ռուսական հարաբերությունների մասին խոսել են նաև ՌԴ ԱԳ փոխնախարարն ու ՀՀ դեսպանը

analitik.am

Օգոստոսի 16-ին ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինն ընդունել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանին: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր՝ խոսելով նաև թեմաների մասին, որոնք երկկողմ հետաքրքրություն են ներկայացնում:

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 16-ին, հայ-ռուսական հարաբերությունների մասին խոսել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հայկական կողմի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ժամանակ:

 

Նույն շարքից