Բարի օր Հասարակություն Ֆեյսբուք 

Նախկին նախարարի մոր հոգեհանգստի ծաղկեպսակներից հավաքագրված 4 միլիոն դրամը կուղղվի վիրավոր զինվորների ու իրենց բալիկների աջակցությանը

ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է/

«Սիրելի բարեկամներ ևս մեկ անգամ իմ ու ընտանիքիս անունից շնորհակալ եմ աջակցության համար....
Ծաղկեպսակներից հավաքագրված գումարը կազմել է շուրջ 4 միլիոն դրամ:
Գումարն ամբողջությամբ կուղղվի վիրավոր զինվորների ու իրենց բալիկների աջակցության ծրագրին: Նախատեսում ենք ուսումնական տարվա սկզբին նոր հագուստներ ու գրենական պիտույքներ տրամադրել մեր վիրավորների բալիկներին, ինչպես նաև գումարը կուղղենք մեր տղաների ապաքինմանը:
Մայրս հաստատ իր մասնակցությամբ երջանիկ կլիներ...

ԱՊՐԵՔ»

  • 755
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 4
  •  
  •  
  •  
    760
    Shares

Related Articles