Իրավական Հասարակություն 

ՔԿ-ն՝ Ոստիկանության գնդապետի որդու դիակի հայտնաբերման մասին

analitik.am

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Երևանի 38-ամյա բնակչի մահվան հանգամանքները:

2018թ. օգոստոսի 15-ին` ժամը 15.40-ին, ահազահգ է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի «Նորքի Այգիներ» տներից մեկին կից ավտոտնակում կայանված «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի առջևի նստատեղին հայտնաբերվել է Ա.Պետրոսյանի դիակը՝ ծնված 1980թ.:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն:

Միջոցներ են ձեռնարկվում՝ 38-ամյա տղամարդու մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հայտնաբերվել է Ոստիկանության գնդապետ Գեղամ Պետրոսյանի որդու դին:

 

Նույն շարքից