Հասարակություն 

Գազի արտահոսք. Փրկարարներն իրականացրել են հերթապահություն

analitik.am

Օգոստոսի 17-ին, ժամը 11:53-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ներսես Շնորհալի փողոցի թիվ 15 հասցեում 10 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունենում գազի արտահոսք, առկա է հրդեհի բռնկման վտանգ:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոտնակում 10 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպվելը:

Նույն շարքից