Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Բաբլոյանի հայտարարությունը՝ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների առաջադրման և ընտրության անցկացման մասին

analitik.am

ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների առաջադրման և ընտրության անցկացման մասին.

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Էդգար Ռազմիկի Սեդրակյանի, Արգիշտի Անդրանիկի Ղազարյանի և Արծրուն Մարտունի Միրզոյանի թեկնածությունները:

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` հայտարարում եմ, որ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի սեպտեմբերի 10-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի երրորդ նիստում»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարության մեջ:

 

Նույն շարքից