Հասարակություն Ֆեյսբուք 

Ցանկալի չէ, որ զինծառայողը բջջային ունենա ծառայության վայրում. Գեներալ Աղաբեկյան

Այսօր ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է զորքերում բջջային հեռախոսների կիռարման վերաբերյալ նոր հրաման։ Ուզում եմ տեղեկացնել ՊՆ իմ բարեկամներին, որ նման կարգ գրելու և հրապարալելու բացառիկ իրավունքը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբինն է, և եթե եղել է զինծառայողներին բջջային հեռախոս ունենալու սահմանափակող կարգ, ապա պետք է հրապարակվեր նաև այդ կարգը չեղարկելու մասին որոշումը, իսկ հիմա ըստ էության. զինծառայողը, այո իրավունք ունի ունենալու բջջային հեռախոս, բայց ցանկալի չէ, որ այդ հեռախոսը հայտնվի այն վայրում, որտեղ զինվորականը անցկացնում է իր ծառայությունը, անգամ ցանկալի չէ, որ ՊՆում ծառայություն անցնող քաղաքացիական անձիք իրենց հետ կրեն հեռախոս, սա է պահանջում ոչ միայն ֆիզիկական անձի, այլև երկրի անվտանգությունը։
հ.գ. կարգը գրողները, արդյո՞ք ունեն անվտանգության մարմինների թույլտվությունը։

Արթուր Աղաբեկյան

  • 111
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 4
  •  
  •  
  •  
    116
    Shares

Related Articles