Բարի օր Հասարակություն 

Քոչարյանին ազատ արձակած դատավորի պատասխանը՝ ՀՔԾ պետին. Փաստինֆո

analitik.am

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը Հատուկ քննչական ծառայության պետի կողմից նախօրեին հնչեցված հայտարարություններն այլ կերպ, քան հաճոյանալ չի, կարող բացատրել:

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի կողմից երեկ հնչեցված հայտարարությունների, այդ թվում՝ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման բողոքի քննությանը դատավորի ինքնաբացարկ հայտնելու, «Մարի 1»-ի գործերով նախկինում դատավոր Ազարյանի կողմից կայացված դատական ակտի վերաբերյալ հնչեցված գնահատականների, ինչպես նաև այլ հարցերի շուրջ «Փաստինֆո»-ի թղթակիցը զրուցել է դատավոր Ալեքսանդր Ազարյանի հետ:

-Պարո՛ն Ազարյան, նախօրեին Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, անդրադառնալով Ձեր կողմից նախկինում քննված «Մարտի 1»-ի գործերին, հայտարարեց, թե այդ հանգամանքով պայմանավորված, իր խորին համոզմամբ, Դուք պետք է ինքնաբացարկ հայտնեիք, և որ Ռ.Քոչարյանի կալանքի վերաբերյալ բողոքը քննվել է դատարանի ոչ օրինական կազմով: Արդյոք ՀՔԾ-ը պետն իրավասու՞ է գնահատական հնչեցնել դատավորի գործողությունների վերաբերյալ:

-Իմ կողմից «Մարտի 1»-ի գործերը նախկինում քննելու և այդ հանգամանքով պայմանավորված ինքնաբացարկ հայտնելու պարտավորված լինելու վերաբերյալ ՀՔԾ պետը գնահատականներ չի կարող տալ, նա այն անձը չէ, ով պետք է ասի, թե դատավորը ի՞նչ է պարտավոր անել: Իմ՝ որպես դատավորի, գործողությունների վերաբերյալ գնահատական կարող են տալ միայն Վճռաբեկ դատարանը և Բարձրագույն դատական խորհուրդը:

- Իսկ այն, որ ՀՔԾ պետն անդրադարձավ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերին և հայտարարեց, թե «Մարտի 1»-ի գործով 9 մեղադրական դատավճիռ եք կայացրել, ուստիև՝ կանխակալ կարծիք է ձեզ մոտ ձևավորված, այս մասին ի՞նչ կասեք:

- Պարոն Խաչատրյանը կասկածի տակ դրեց օրինական ուժի մեջ մտած դատավճիռները, ինչը հարիր չէ իրավաբանին: Իրավաբանական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողին անգամ հայտնի է, որ օրինական ուժի մեջ մտած դատավճիռն օրենք է բոլորի համար, այդ թվում նաև՝ ՀՔԾ պետի համար:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից