Հասարակություն 

ՀՀ առաջին փոխվարչապետի 100 օրվա ամփոփում

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ամփոփում է իր 100 օրվա ախատանքը.

• Վարչապետի աշխատակազմի կանոնադրության և աշխատակարգի, նախարարությունների, տեսչական մարմինների կանոնադրությունների մշակման և ընդունման աշխատանքների համակարգում
• Կառավարության ծրագրի մշակման և ընդունման աշխատանքների համակարգում
• Քաղաքացիական ծառայության գրասենյակի կազմակերպման, քաղաքացիական ծառայութան բարեփոխումներին առնչվող մի քանի տասնյակ իրավական ակտերի մշակման և ընդունման աշխատանքների համակարգում
-----
• Կառավարության նիստերի նախապատրաստում
• Նախարարական չորս կոմիտեների ամենշաբաթյա նիստերի նախապատրաստում և վարում
• ՀՀ Պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքների համակարգում, կառուցվածքային և գործառնական բարեփոխումների հայեցակարգի մշակման համակարգում,
• Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի ձևավորում, աշխատանքների համակարգում, նիստերի վարում, ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգի մշակման համակարգում, հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում ՀՀ Քրեական օրենսգրքում, Քրեական դատավարության օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի կազմում
• Համայնքներին սուբվենցիաների տարամադրման ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների համակարգում, մինչ այս պահը համայնքների ճանապարհների, հրապարակների, մանկապարտեզների, խմելու և ոռոգման ջրագծերի կառուցմանը և վերանորոգմանը, էներգախնայող լուսավորության անցկացմանն ուղղված 33 ծրագրի հաստատում
• Տեսչական մարմինների բարեփոխումների և տեսչական գործունեության քաղաքականության ընդհանուր համակարգում, այդ թվում Երևանի տարածքում գործող գազալցակայանների գործունեության՝ սահմանված տեխնիկական անվտանգության կանոններին համապատասխանեցման քաղաքականության ընդհանուր համակարգում
• Մի շարք միջազգային նախաձեռնությունների մասնակցության աշխատանքների համակարգում, այդ թվում՝
- Բաց Կառավարման Գործընկերություն – Հայաստան (OGP-Armenia) աշխատանքային խմբի գործունեության և Չորրորդ գործողությունների ծրագրի մշակման համակարգում
- Արդյունահանող Ճյուղերի Թափանցիկության Նախաձեռնության (EITI) բազմաշահառու խմբի աշխատանքների համակարգում
• ԱԺ-ի հետ կառավարության և վարչապետի աշխատակազմի աշխատանքների համակարգում
• Համակարգման ենթակա ոլորտների նախարարությունների և պետական մարմինների հետ շարունակական աշխատանքներ
-----
• Այց Դուշանբե և մասնակցություն ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին, մի շարք համաձայնագրերի և որոշումների ստորագրում, այդ թվում՝ մտավոր սեփականության շուկայի, ստանդարտացման, էներգետիկայի ինովացիոն զարգացման, էլեկտրոնային սարքավորումների թափոնների և այլ խնդիրների վերաբերյալ
• Այց Հռոմ և հանդիպումներ մի շարք գործարարների հետ
• Այց Վաշինգտոն և հանդիպումներ ԱՄՆ մի շարք պաշտոնյաների, այդ թվում Պետքարտուղարության, Սենատի և Կոնգրեսի, ինպես նաև հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, հանդիպում-քննարկում Կարնեգի հաստատությունում
• Այց ՄԱԿ-ի գրասենյակ (Նյու Յորք) և Կայուն Զարգացման Նպատակների իրականացմանն ուղղված քայլերի վերաբերյալ Հայաստանի առաջին Կամավոր ազգային զեկույցի ներկայացում
• Բազմաթիվ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ, աջակցության և համագործակցության տարբեր ծրագրերի քննարկում
-----
• Հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարձրացմանն ուղղված քայլերի մշակման աշխատանքների ընդհանուր համակարգում
• Տարբեր ներդրումային առաջարկների շուրջ հանդիպումներ և քննարկումներ, երբեմն՝ առաջացած խնդիրների լուծման մշակում (այդ թվում՝ Հին Երևանի ծրագրով)
• Տարբեր հրատապ և/կամ խնդրահարույց հարցերի շուրջ հանդիպումներ և քննարկումներ, լուծումների մշակման աշխատանքներ, այդ թվում՝
- Կաթի մթերման գնի հարցի շուրջ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկումներ, խնդրի կարգավորում
- Նաիրիտի տեխնիկական անվտանգությունը հոգացող 116 աշխատակիցների ներկայացուցիչների հետ հանդիպում, նրանց՝ 2018-ի հունվարի 1-ից չվճարված աշխատավարձերի վճարման աշխատանքների կազմակերպում
- Հանդիպում Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարողների հետ, մասնակցություն խնդիրն ուսումնասիրող աշխատանքնային խմբի կազմմանը
- Այց Արմավիրի մարզի՝ կարկուտից և փոթորիկից տուժած մի շարք համայնքներ, կառավարության կողմից տուժած տնտեսություններին աջակցության հնարավորության և չափի ճշգրտման աշխատանքների համակարգում

 

  • 106
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 3
  •  
  •  
  •  
    110
    Shares

Related Articles