Հասարակություն 

Հատուկ դպրոցներում սովորող երեխաները պետք է օգնեն հասարակությանը հաղթահարել վստահության պատնեշը. ԿԳ նախարարի տեղակալ

Համընդհանուր ներառական կրթության անցնելու միջոցառումների շրջանակում Հայաստանի Հանարպետության կառավարության որոշմամբ Վաղարշապատի մտավոր թերզարգացում ունեցեղ երեխաների թիվ 2 հատուկ (օժանդակ) դպրոցը և Արմավիրի մտավոր թերզարգացում ունեցեղ երեխաների թիվ 1 հատուկ (օժանդակ) դպրոցը վերակազմավորվել են տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների: Նշված հաստատություններում սովորող ավելի քան 160 աշակերտները սեպտեմբերի 1-ից հաճախելու են հանրակրթական դպրոցներ:

Աշակերտների տեղափոխման գործընթացին և կրթական կարիքներին վերաբերող խնդիրները քննարկելու, ծնողներին մտահոգող հարցերը պարզաբանելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը հանդիպում է ունեցել աշակերտների և ծնողների հետ: Նախարարի տեղակալը ներկայացրել է համընդհանուր ներառական կրթության անցնելու պետության քաղաքականությունը և մանրամասնել, թե ինչ ծառայություններ կարող են ստանալ հատուկ կարիքներ ունեցող երեխաները հանրակրթական դպրոցում` մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից. «Հատուկ կարիք ունեցող երեխաներն ունեն կրթության նույն իրավունքները և, ելնելով գնահատման արդյունքներից, հանրակրթական դպրոցներումնրանք կստանան անհատական մի շարք ծառայություններ, որը նախկինում ստացել են նաև հատուկ դպրոցներում: Այս հարցում դպրոցներին աջակցելու են նորաստեղծ մանկավարժահոգեբանական կենտրոնները, որոնք նաև երեխայի կարիքի գնահատումն են իրականացնելու»,- նշել է Լ. Առաքելյանը` շեշտելով, որ այս փուլում նախարարությունը կարևորում է գնահատող օղակի կայացումը և արդյունավետ աշխատանքը: Նախարարի տեղակալի խոսքով` եթե կարիքի գնահատումը ճիշտկատարվի, ապա երեխան հանրակրթական դպրոցում կարող է ստանալ անհրաժեշտ ծառայություններ (օրինակ` դայակ,  անհատական ուսումնական պլան և այլն), իսկ հաճախումը հանրակրթական դպրոց կնպաստի հասարակության մեջ նրանցինտեգրմանը. «Մենք բոլորս և առաջին հերթին հատուկ դպրոցներում սովորող երեխաները, խնդիր ունենք օգնելու հասարակությանը` հաղթահարել վստահության պատնեշը և դառնալ ներառական: Դպրոց հաճախող բոլոր աշակերտները պետք է սովորեն կրթություն ստանալ նույն միջավայրում, նույն դասարանում` անկախ իրենց զարգացման բնականոն կամ հատուկ կարիքից»,- շեշտել է   Լ. Առաքելյանը:

Հանդիպման ընթացքում ծնողները մտահոգություն են հայտնել հանրակրթական դպրոցում իրենց երեխաների կրթության կազմակերպման, ընդհանուր միջավայրում ինտեգրման ու սոցիալական տարբեր  խնդիրների վերաբեյալ:

Նշենք, որ գործում է միջգերատեսչական հանձնաժողով` կրթության և գիտության, առողջապահության, աշխատանքի և սոցիական հարցերի նախարարությունների և մարզպետարանի պատասխանատուների ներգրավմամբ: Հանձնաժողովի կողմից բարձրացված հարցերի անհատական ցուցակագրում է կատարվում, ձեռնարկվում են քայլեր դրանք օրենքի շրջանակում լուծելու ուղղությամբ:

 

  • 102
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 4
  •  
  •  
  •  
    107
    Shares

Related Articles