Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում սկսվել է 6 ամսական Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստի արարողությունը: Քիչ առաջ ժամանել են վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՕԵԿ, «Ժառանգություն», ԲՀԿ անդամներ, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Նշենք, որ շրջանառվող լուրերի համաձայն` Գյումրի էր պատրաստվում գնալ նաև նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն ինչ-ինչ պատճառներով որոշումը հետաձգվեց:
Գյումրիում սկսվել է փոքրիկ Սերյոժայի հոգեհանգստի արարողությունը