«Քայլերթի նպատակը ՀՀ քաղաքացիների հետ լինելն է և ՀՀ քաղաքացիներին ողջունելն ու ասելը, որ հպարտանում եմ բոլորով»,-հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով քիչ առաջ Արցախի փողոցից քայլերթով սկսեց շարժվել Հանրապետության հրապարակ, որտեղ ժամը 18:30-ին մեկնարկելու է հայտարարված հանրահավաքը:
Վարչապետը ևս մեկ անգամ հայտարարեց, որ ՀՀ-ում բռնություն չի լինելու երբեք, այդ փուլն ավարտված է: Ինչ վերաբերում է ամենակարևոր ձեռքբերմանը, վարչապետն ասաց, որ ամենամեծ ձեռբերումը գոյություն ունեցող մթնոլորտն է. «Ամենակարևոր ձեռքբերումը հաղթանակած քաղաքացին է և վստահությունը ապագայի նկատմամբ»:
Վարչապետը խոսեց նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն խոսքերի մասին, որ ինքը լինելու է այս Հայաստանի առաջին քաղբանտարկյալը՝ նշելով, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չեն լինելու: