Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանը կարգադրեց հեռացնել այլ երկրների խորհրդանիշերը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրում է, որ  այլ երկրների խորհրդանիշեր չլինեն երթի ու հանրահավաքի ժամանակ:

Վարչապետը հայտարարեց, որ սա ՀՀ քաղաքացիների երթն է. Մենք մեծ հարգանք ունենք բոլորի նկատմամբ, սակայն այսօր ՀՀ դրոշի օրն է, ՀՀ քաղաքացու օրն է: «Բոլոր պետությունների նկատմամբ մեծ հարգանք ունենք, սակայն այսօր մեր երկրի դրոշի օրն է»,-ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ երթը մեկնարկել է Արցախի պողոտայից, երթի մասնակիցները վարչապետի գլխավորությամբ շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ ժամը 18:30-ին մեկնարկելու է հայտարարված հանրահավաքը:

 

Նույն շարքից