Հայաստան Քաղաքական Բարի օր 

Նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի եղբոր միայն մեկ հաշվին կա 30 միլիոն ԱՄՆ դոլար. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ 2017թ.- հունիսի 1-ից առաջ թալանվածը վերադարձնելու առումով կարող են բարդություններ ծագել: Փաշինյանը որպես օրինակ բերեց այն, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հարազատ եղբոր միայն մեկ հաշվեհամարում հայտնաբերվել է 30 միլիոն դոլար:  Վարչապետը նշեց, որ անցումային արդարադատության մարմիններ են անհրաժեշտ,  միջազգային հանրությանը հայտնի են այդ մարմինները, և միջազգային հանրությունը ողջունում է այդ պրակտիկան:

Փաշինյանը նաև նշեց, որ բազմաթիվ միջազգային կազմակերպություններ և գործընկեր պետություններ պատրաստակամություն են հայտնում, որ մեզ աջակցեն այլ պետություններում, օֆշորային գոտիներում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների ակտիվները սառեցնելու և Հայաստան վերադարձնելու հարցում:

Նույն շարքից