Հայաստան Քաղաքականություն 

ՀՀԿ-ի ձայն բերող «տասովշչիկներից» մեկը նշանակվել է Զվարթնոցի մաքսատուն-վարչության պետ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Օգոստոսի 13-ին ՊԵԿ Արևմտյան (Զվարթնոց) մաքսատուն-վարչության պետի պաշտոնում է նշանակվել ՀՀԿ-ական Արամ Հախինյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր պետի տեղակալի պաշտոնը: Հախինյանը Վանաձորի ՏԻՄ ընտրություններին ՀՀԿ-ի ավագանու ցուցակի հինգերորդ հորիզոնականն էր զբաղեցնում և փոխքաղաքապետ դառնալու ակնկալիքներ ուներ:

Սակայն Մամիկոն Ասլանյանն ՕԵԿ-ական Արկադի Փելեշյանին նշանակեց այդ պաշտոնում՝ որպես հատուցում գաղտնի քվեարկության ժամանակ իրեն ցուցաբերած աջակցության, իսկ Հախինյանի սիրտը շահելու համար նրան նշանակեցին ՊԵԿ վերոնշյալ մաքսատան վարչության պետի պաշտոնում: Դրանից առաջ էլ նա երկար տարիներ Սոցիալական ապահովության պետական ծառայության Վանաձորի տարածքային բաժնի պետն է եղել, ՀՀԿ-ի ձայն բերող «տասովշչիկներից» մեկը»:

  • 98
  •  
  •  
  •  
  •  
  • 2
  • 5
  •  
  •  
  •  
    105
    Shares

Related Articles