Քաղաքականություն 

Քննարկվել են հայ-գերմանական հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր

Օգոստոսի 16-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց ԳԴՀ ներքին գործերի նախարարության դաշնային պետքարտուղար Հելմուտ Թայխմանի հետ:

Հանդիպմանը քննարկվեցին հայ-գերմանական հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր:

Զրուցակիցներն անդրադարձան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ կարևորելով այն ինչպես Եվրոպական միության, այնպես էլ ԵՄ անդամ պետությունների հետ Հայաստանի գործընկերության զարգացման տեսանկյունից:

Այս համատեքստում զրուցակիցները մտքեր փոխանակեցին ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի վերաբերյալ: ՀՀ դեսպանը նշեց, որ հայկական կողմն ակնկալում է ԵՄ անդամ պետությունների և մասնավորապես գերմանական կողմի աջակցությունն այս ուղղությամբ առաջընթաց արձանագրելու հարցում՝ ընդգծելով այս գործընթացի կարևորությունը երկու հասարակությունների միջև կապերն ավելի ամրապնդելու համար:

Մտքեր փոխանակվեցին նաև փախստականների հարցերի և ապօրինի միգրացիոն հոսքերին առնչվող խնդիրների շուրջ:

  • 93
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 5
  •  
  •  
  •  
    99
    Shares

Related Articles