ԱՄՆ պաշտպանության նախարարությունը զեկույց է պատրաստել, որում խոսվում է Չինաստանի կողմից հնարավոր հարձակման մասին:
Զեկույցում նշվում է, որ վերջին 3 տարում չինական բանակը զգալիորեն ընդլայնել է ծովային ռմբակոծիչների գործողությունների գոտին, փորձ է ձեռք բերել բարդ ծովային տարածաշրջաններում և ամենայն հավանականությամբ պատրաստվում է հարված հասցնել ԱՄՆ-ին ու դաշնակիցներին:
Պենտագոնի տեղեկություններով, Չինաստանը մշակում է ստրատեգիական միջուկային ռմբակոծիչներ, որոնք կարող են չինական արսենալում հայտնվել արդեն առաջիկա 10 տարում: Այսպիսով Չինաստանը միջուկային զենք կունենա ցամաքում, ջրում և օդում:
Հավելենք, որ չինական բանակի վիճակի և քայլերի մասին ամենամյա զեկույցը պատրաստվում է ԱՄՆ կոնգրեսի պատվերով: