«Յուվենթուսի» նորեկ Կրիշտիանո Ռոնալդուն հատուկ «ծիսակատարության» է մասնակցել իր նոր թիմում, որը կարծես թե պարտադիր է բոլոր նորեկների համար:
Թիմի ընթրիքի ժամանակ պորտուգալացին ստիպված է եղել թիմակիցների ներկայությամբ կանգնել աթոռի վրա և սկսել երգել: Տեսանյութը, թե ինչպես է 33 ամյա հարձակվողը դա անում, արդեն հայտնվել է համացանցում:
Հավելենք, որ Արքայական ակումբից 112 միլիոն եվրոյի դիմաց Իտալիա տեղափոխված պորտուգալացու նորամուտի խաղը կարող է կայանալ արդեն այսօր՝ Իտալիայի առաջնության առաջին տուրում «Կիևոյի» դեմ խաղում:
Ronaldo's Juventus initiation 😂 (via @miralem_pjanic) pic.twitter.com/HKxGYeVKWU
— Bleacher Report (@BleacherReport) August 17, 2018