Ինչպես հաղորդում է IA REGNUM գործակալությունը,
Դոնեցկում ձերբակալվել են նախօրեին տրամվայի կանգառը գնդակոծող դիվերսիոն խմբի անդամները:
Այդ մասին հայտնել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության պաշտպանության նախարար Վլադիմիր Կոնոնովը, նշելով, որ ձերբակալվել է ուկրաինական դիվերսիոն խումբն, որը կասկածվում է նախօրեին Դոնեցկի տրամվայի կանգառում իրականացված հրետակոծության մեջ:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին, առավոտյան Դոնեցկի Լենինսկի շրջանում գտնվող տրամվայի կանգառի գնդակոծության հետեւանքով զոհվել էր 9 մարդ, իսկ երեքը վիրավորվել էին:
Նախնական տեղեկությունների համաձայն գործի էին դրվել ականանետներր: