Հասարակություն Բարի օր 

Իտալիայում կամրջի փլուզման զոհերի թիվը հասել է 41-ի

Իտալական Ջենովայում ավտոճանապարհի կամրջի փլուզման արդյունքում զոհերի թիվը հասել է 41-ի: Այս մասին այսօր առավոտյան հայտնել են փրկարարները, որոնք որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում դեպքի վայրում:

Համաձայն վերջին տեղեկությունենրի, փլատակների տակ հայտնաբերվել է ավտոմեքենա, որի մեջ 3 հոգանոց ընտանիք է եղել՝ հայրը, մայրը և 9-ամյա երեխան:

Ավելի վաղ հայտնվում էր 38 զոհի մասին:

Հիվանդանցում շարունակում է մնալ 10 մարդ, նրանցից 9-ի վիճակը ծանր է: Երկու մարդ համարվում է անհետ կորած:

Փլուզման պահին կամրջի այդ հատվածում մոտ 30 ավտոմեքենա է եղել:

Իտալիայում սուգ է հայտարարված:

Նույն շարքից