Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 23-ին: Որոշումը կայացվեց քիչ առաջ ԿԸՀ-ի արտահերթ նիստի ժամանակ:
Քարոզարշավը մեկնարկելու է սեպտեմբերի 10-ին և ավարտվելու է 21-ին: Կուսակցությունների առաջադրման ժամկետն օգոստոսի 29-ն է, իսկ ԿԸՀ-ի գրանցման ժամկետն ավարտվում է սեպտեմբերի 3-ին, այս մասին հայտնեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը՝ հավելելով, որ ԿԸՀ-ն ընտրությունների արդյունքներն ամփոփելու է սեպտեմբերի 30-ին:
103 2 4 - 109Shares