Հայաստան Քաղաքականություն 

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների մասին

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել:

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետերով, 128-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 16-ի «Երևանի ավագանու լիազորությունները կրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու և անցկացնելու մասին» որոշումը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների անցկացման օր է հրապարակել 2018 թվականի սեպտեմբերի 23-ը:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է նաև Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:

Ընտրություններին մասնակցող թեկնածուների (կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի) ընտրական գրավի մուծման հաշվի համար՝ կենտրոնական գանձապետարան 900018177015

Էլեկտրոնային ձևաթղթեր

Ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը

  • 105
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 5
  •  
  •  
  •  
    111
    Shares

Related Articles