Հասարակություն Ֆեյսբուք 

Ես տեսնում եմ անցումային արդարադատության մի քանի տարրերի կիրառության անհրաժեշտություն. Արա Ղազարյան

Միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ես տեսնում եմ անցումային արդարադատության մի քանի տարրերի կիրառության անհրաժեշտություն։ Օրինակ՝ վստահության հանձնաժողովները-դրանք կարող են վեր հանել ու լուծել այնպիսի անարդար լուծում ստացած գործերը, որոնք այսօր հայտնվել են իրավական փակուղի և դրանք լուծելու որևէ մեխանիզմ ներկա իրավաբանությունը այլևս թույլ չի տալիս։ Ես ունեմ մի քանի նման գործեր, որոնք հայտնվել են փակուղու առջև, որոնցում մարդիկ իրապես անարդարության զոհ են, բայց միևնույն ժամանակ սպառված են բոլոր մեխանիզմները՝ թե՛ Հայաստանում, թե՛ Եվրոպայում, ու ես չգիտեմ, թե էլ ինչ կարելի է անել։ Օրինակ Ա1+ գործը -ինը տարի այդ գործի վրա աշխատեցի, շահեցի և ՄԻԵԴ-ում, և ՀՀ-ում-Սահմանադրական դատարանում, վճռաբեկ դատարանում, բայց այդպես էլ Ա1-ը չստացավ իր թիվ 37 հաճախականությունը։ Թվում էր, թե վերադարձի միակ ճանապարհը մրցույթն է, սակայն մուլտիպլեքսները սպառեցին մրցույթի գաղափարը, հաճախականությունների սղության գաղափարը այլևս չի աշխատում։։ Ա1+ -ը զոհ էր անարդարության, բայց չկա իրավական մեխանիզմ, որը կապահովի վերաբացում, ռեգրես, փոխհատուցում։ Մնում է միայն մեկը-վստահության հանձնաժողովը։ Բայց դա էլ պետք է լինի օրենքի գերակայության հիման վրա»։

Հիշեցնենք, որ անցումային արդարադատության անհրաժեշտության մասին օրեր առաջ խոսել էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ը, իսկ երեկ նման արդարդատության մասին խոսեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ:

  • 101
  •  
  •  
  •  
  •  
  • 2
  • 14
  •  
  •  
  •  
    117
    Shares

Related Articles