Հասարակություն 

Վարդան Պետրոսյանի դեմ մեղադրանքը հիմնավորված չէ. Նիկոլայ Բաղդասարյան

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում իր պաշտպանական ճառում ասաց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ եթե դատախազը Վարդան Պետրոսյանի համար 6 տարի, 6 ամիս պատժաչափի փոխարեն պահանջեր 10 տարի, դրանից ոչինչ չէր փոխվի, քանի որ դերասանի դեմ մեղադրանքը հիմնավորված չէ: 

«Ինձ հարց են տալիս՝ արդյոք 6 տարի 6 ամիսը չարած հանցագործության համար ծա՞նր է, թե՞ թեթեւ: Եթե մեղադրանքի վերջում գրված լիներ 10 տարի 6-ի փոխարեն, ոչինչ չէր փոխվի: Եթե լիներ օբյեկտիվ քննություն, եթե պարզվեր, որ Վարդան Պետրոսյանն ունի, կամ չունի իր մեղքի բաժինը, երբեք այս լարումը չէր լինի, դատախազը նման պատիժ չէր պահանջի, Վարդան Պետրոսյանը եւ տուժող կողմը հաշտված կլինեին»,- ասաց պաշտպանը:

Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ ամեն ինչ արվել է, որպեսզի մեղադրական դատավճիռ կայացվի:

«Ոչ ոք չի ընդունի այն պատիժը, որը կսահմանեք, հարգելի դատարան, մի բանի համար, որը չի արել։ Չարածի համար անգամ մեկ օրով մարդուն ազատությունից զրկելն անօրինական է»,- մոտ երեք ժամ տեւած իր պաշտպանական ճառն ավարտեց Նիկոլայ Բաղդասարյանը:

Նշենք, որ դատախազ Արթուր Սարգսյանը պահանջել է դերասանին ենթարկել 6 տարի 6 ամիս տարվա ազատազրկման՝ 3 տարով զրկելով մեքենա վարելու իրավունքից:

Տեսանյութը ՝ tert.am

Նույն շարքից