Քաղաքական Միջազգային 

Թուրքիան չի տրվելու արտաքին ճնշումներին. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը չի տրվելու դրսի ճնշումներին: Այս մասին հայտնում է Անադոլու գործակալությունը:

«Թուրքիայի հակառակորդներն Անկարայի վրա տնտեսական ճնշումներ են գործադրում, սակայն երկիրը մտադիր չէ փոխել ուղղությունը»,-հայտարարել է Էրդողանը՝ հավելելով, որ որևէ մեկը երբեք չի կարողացել և չի կարողանալու ոչնչացնել Թուրքիան:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում խիստ լարվել են Թուրքիայի հարաբերությունները դաշնակից ԱՄՆ-ի հետ: Կողմերը տնտեսական պատժամիջոցներ են կիրառում իրար դեմ՝ դեպքերի զարգացումը մոտեցնելով տնտեսական պատերազմի:

Նույն շարքից