Հասարակություն 

ՀՀ ԶՈւ ԳՇ պետն ու ԱՀ ՊԲ հրամանատարն այցելել են կենտրոնական ենթակայության մի շարք զորամասեր

Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում օգոստոսի 18-ին աշխատանքային այցով Արցախ է ժամանել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը, ով Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ այցելել է կենտրոնական ենթակայության մի շարք զորամասեր:

Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը և հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների համագործակցության հետագա անելիքների համալիրը:

  • 108
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 3
  •  
  •  
  •  
    112
    Shares

Related Articles