Ինչպես տեղեկացնում է ANNA.NEWS գործակալությունը, Սիրիայի Համա պրովինցիայի մի քանի բնակավայրերի բնակիչներ հրավիրել են ժողով, որին մասնակցել են հոգեւորոկանության, տոհմերի առաջնորդների, ինչպես նաեւ գյուղական բնակչության ներկայացուցինչներն՝ դադապարտելու ԱՄՆ-ի, Արեւմտյան ու Պարսից ծոցի երկրների կողմից հովանավորվող միջազգային ահաբեկչության հանցավոր էությունն, որ ուղղված է ողջ մարդկության դեմ:
Ներկա գտնվողները հույս են հայտնել, որ վերջապես կհաստատվի խաղաղություն, ինչպես նաեւ շնորհակալական ու ջերմ խոսքեր են հնչեցրել սիրիական կառավարական զորքերի հասցեին, որոնք պայքարում են ահաբեկիների դեմ: Հավաքվածներն իրենց համերաշխությունն ու օժանդակությունն են հայտնել Բաշար Ասադի կառավարությանն ու հաղթանակ մաղթել նրան ահաբեկիչների դեմ պայքարում: