Իրավական Քաղաքականություն 

Հարց պրոֆեսիոնալ իրավագետներին և քաղաքագետներին. Արթուր Ղազինյան

analitik.am

Հարց պրոֆեսիոնալ իրավագետներին և քաղաքագետներին.

Կարող է համապետական հանրաքվեի դրվել ՀՀ Ազգային Ժողովն արձակելու հարցը և եթե քվեարկության արդյունքները լինեն դրական, կարձակվի՞ Ազգային ժողովը՝ նույնիսկ եթե ՀՀ Սահմանադրությունը չի նախատեսում ԱԺ արձակման այս ընթացակարգը . . .

Իշխանությունը պատկանում է ժողովրդին, ով այն իրացնում է ինչպես ուղղակիորեն, այնպես էլ անուղղակիորեն։

Հետևաբար, եթե ՀՀ քաղաքացիներն ուղղակի քվեարկությամբ որոշեն, որ ՀՀ ԱԺ-ն պետք է արձակվի, ապա ուղղակի ժողովրդավարության կանոններով և տրամաբանությամբ, ԱԺ-ն պետք է գրա լուծարման՝ իրավունքի ուժով։

Բայց ինչպես վարվել ՀՀ Սահմանադրության հետ, որն ԱԺ արձակման համար սահմանել է հստակ և կոնկրետ ընթացակարգ, որտեղ բացակայում է հանրաքվեն։

Ուղղակի ժողովրդավարության կիրառական նշանակության բացահայտման համար այս հարցի պատասխանն ունի անկյունաքարային նշանակություն։

Իրավաբան Արթուր Ղազինյան

Նույն շարքից