գլխավոր Հասարակություն 

Արտակարգ իրավիճակ՝ Արմավիրի մարզում

Հորդառատ անձրևի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Շենիկ, Քարակերտ և Դալարիկ համայնքներում։

Ժամեր առաջ տեղացած հորդառատ անձրևի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել ՀՀ Արմավիրի մարզի Շենիկ, Քարակերտ և Դալարիկ համայնքներում. տևական անձրևի հոսքը նշված համայնքներով անցնող ջրատարը չի կարողացել ապահովել, որի արդյունքում ջուրն ամբողջությամբ դուրս է եկել ջրատարից՝ ողողելով մշակովի հողատարածքները, խաղողի այգիները, լցվելով բնակելի տների նկուղները և անասնագոմերը:

Ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու համար մարզպետ Գագիկ Միրիջանյանի հանձնարարությամբ Շենիկ, Քարակերտ և Դալարիկ համայնքներ է այցելել փոխմարզպետ Գագիկ Գաբրիելյանի գլխավորած աշխատանքային խումբը:

Վաղվանից համապատասխան համայնքներում կաշխատեն նաև արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառած վնասները գնահատող համայնքային հանձնաժողովները՝ մարզպետարանի աշխատակազմի պատասխանատու կառուծվացքային ստորաբաժանումների աշխատակիցների հետ միասին:

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

  • 104
  •  
  •  
  •  
  •  
  • 2
  • 4
  •  
  •  
  •  
    110
    Shares

Related Articles