Հասարակություն Սպորտ 

Մեսսիի անհավանական ցուցանիշը

Իսպանիայի առաջնության առաջին տուրում «Ալավեսի» դեմ խաղում «Բարսելոնայի» առաջատար Լեոնել Մեսսին դարձավ Իսպանիայի առաջնությունում կատալոնական գրանդի 6000-րդ գոլի հեղինակը:

Հոբելյանական գոլը Մեսսին հեղինակեց տուգանային հարվածի արդյունքում՝ գնդակն անցկացնելով հակառակորդի ֆուտբոլիստներից կազմված պատի տակով:

Հատկանշական է, որ «Բարսելոնայի» 5000-րդ գոլի հեղինակը ևս Մեսսին է, ով դա արել է 2009 թվականին:

«Բարսելոնայի» մյուս հոբելյանական գոլերի հեղինակներն են Մարկոս Աուրելիոն՝ 1000-րդ գոլ, Պեդրո Սաբալյան՝ 2000-րդ, Քինի՝ 3000-րդ, Գիլերմո Ամոր՝ 4000-րդ:

  • 107
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 3
  •  
  •  
  •  
    111
    Shares

Related Articles