Հասարակություն 

Մարիուպոլի ռմբակոժության ժամանակ զոհվել է 30 խաղաղ բնակիչ

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, նախօրեին Մարիուպոլի հրետակոծության հետեւանքով սպանվել է 30 ու վիրվուրվել 95 մարդ:

Այդ մասին հայտնել է Ուկրաիայի Դոնեցկի շրջանային միլիցիայի պետ Վյաչիսլավ Աբրոսկինը, նշելով որ մահացել է 30 խաղաղ բնակիչ, որոնցից 17-ը՝ կին, 12-ը՝ տղամարդ եւ մեկ երեխա: Վիավորվել է 16 կին, 37 տղամարդ ու 9 երեխա:

Բացի այդ հրետակոծության հետեւանքով վնասվել է շուրջ 79 շինություն, որոնցից 59-ը բնակելի շենքեր են:

Քաղաքի արեւելյան հատվածում վերականգնվել է էլեկտրականություն:

Հիշեցնենք, որ հրետանային ռմբակոծություններում Կիեւը մեղադրում է Դոնեցկին, սակայն իրենց հերթին ԴԺՀ-ի հրամանատարությունը ժխտում է մեղադրանքը՝ պնդելով, որ դա ուկրաինական իշխանությունների հերթական պրովոկացիան է:

Նախօրեին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդի քննարկումների ընթացքում չի ընդունվել Մարիուպոլում ստեղծված իրավիճակը բնութագրող գնահատական:

Այսոր Պյոտր Պորոշենկոն երկրում սուգ է հայտարարել:

 

Նույն շարքից