Հասարակություն Պատահարներ 

Ավտովթար՝ Վրաստանում. Տուժած ՀՀ քաղաքացիների անունները հայտնի է /թարմացված/

Ժամը 08:17-ին կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահի հետ, ով հաղորդել է, որ Արփինե Մամյանը (ծնված 1986 թ.) գտնվում է «Ռեսպուբլիկանսկոյե» ԲԿ-ում, ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: Արամ Խաչատրյանը (ծնված 1981 թ.) և Անի Ավանեսյանը (ծնված 1986 թ.) գտնվում են «Խիրուրգիչեսկոյե Նացիոնալնոյե» ԲԿ-ում: Արամ Խաչատրյանի վիճակը գնահատվել է ծանր, իսկ Անի Ավանեսյանինը՝ բավարար:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

***

Օգոստոսի 20-ին, ժամը 05:14-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 02:58-ին Թբիլիսի քաղաքի Պռավայա Նաբերեժնայա փողոցում՝ «Ելյավա» շուկայի մոտակայքում, բախվել են «Mercedes Minivan» մակնիշի և «Mercedes CLK» մակնիշի (վարորդը՝ Օլեգ Օմարով, ծնված 1972 թ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի) ավտոմեքենաները:

«Mersedes CLK» մակնիշի վարորդը, Մանե Խաչատրյանը (ծնված 2011 թ.), Արամ Խաչատրյանը (ծնված 1981 թ.), Արփինե Մամյանը (ծնված 1986 թ.). Մարիա Հանյանը (ծնված 1989 թ.), Անդրանիկ Գինոսյանը (ծնված 1995 թ.) և ևս 3 ՀՀ քաղաքացիներ հոսպիտալացվել են Թբիլիսի քաղաքի «Ռեսպուբլիկանսկոյե», «Խուդուշարի», «Թբիլիսկոյե», «Ցենտրալնոյե» և «Խիրուրգիչեսկոյե Նացիոնալնոյե» ԲԿ-ներ:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում Արտաքին գործերի նախարարության, Տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և Առողջապահության նախարարության ներկայացուցիչներին:

  • 91
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 1
  •  
  •  
  •  
    93
    Shares

Related Articles