Հորդանանի թագավոր Աբդուլլահ 2-րդի հետ հւնիսին կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատակել է իսլամի մասին՝ խոսելով պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման վերաբերյալ: Թրամփի սև հումորի մասին թագավորը հիշել է օգոստոսի 2-ին Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է Axios-ը՝ հղում անելով մի քանի աղբյուրի:
Հանդիպման ժամանակ Թրամփի զրուցակիցը հայտարարել է, որ շատ պաղեստինցիներ կնախընտրեին մեկ պետության մեջ ապրել իսրայելցիների հետ և ունենալ հավասար իրավունքներ. « Արդյունքը կլինի այն, որ Իսրայելը կկորցնի իր հրեական բնույթը»,-կարծիք է հայտնել նա:
«Այն, ինչ դուք ասում եք, իմաստ ունի: Սակայն մուսուլմանական Պաղեստինի և Իսրայելի միավորման արդյունքում մի քանի տարի անց Իսրայելի վարչապետի անունը կլինի Մուհամմեդ»,-սարկազմով պատասխանել է Թրամփը:
Հորդանանի թագավորն իր հերթին հայտարարել է, որ հակամարտության կարգավորման մասով ԱՄՆ-ի պլանն ընդունելի կլինի միայն այն դեպքում, երբ ստանա եվրոպական և արաբական պետությունների համաձայնությունը: