Հասարակություն 

Ծեծել է աթոռով, փայտով, արգելել է զուգարան գնալ և հաց ուտել. Խաչատուրյան քույրերը նոր մանրամասներ են պատմել

Մոսկվայում իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը հայտնել են, որ մեկուսարանում իրենց ավելի լավ են զգում, քան՝ տանը: Նրանք նաև հայտնել են, որ երազում իրենց հորն են տեսնում, ով սպառնում է: Քույրերի խոսքերով, միակ խնդիրն այն է, որ իրար չեն տեսնում:

Քույրերից կրտսերը՝ 17-ամյա Մարիան, ով բժշկական հետազոտության է ենթարկվել, տեղեկացրել է գլխի ցավերի մասին՝ հայտնելով, որ հայրը հիմնականում հենց գլխին է հարվածներ հասցրել, սակայն ոչ դեմքին, որպեսզի հետքեր չմնան: Նրա խոսքերով, հայրն իրենց ծեծել է աթոռով, բանալիներով, փայտով, բռունցքով:

Քույրերը պնդում են, որ տանը հատուկ գրաֆիկ է եղել հոր կողմից կազմված, թե երբ պետք է արթնանալ, երբ հաց ուտել, զուգարան գնալ, իսկ հետո հայրը նույնիսկ արգելել է դպրոց հաճախել:

Հիշեցնենք, որ Միխայել Խաչատուրյանը սպանվեց անցած ամիս: Նրա սպանության մեջ մեղադրվում են վերջինիս հարազատ դուստրերը:

  • 110
  •  
  •  
  •  
  •  
  • 2
  • 3
  •  
  •  
  •  
    115
    Shares

Related Articles