Բարսելոնայում ոստիկանությունը լիկվիդացրել է դանակով զինված քաղաքացու, ով փորձել է հարձակվել իրավապահների վրա: Այս մասին հայտնում է կատալոնական ոստիկանության թվիթերյան էջը:
Նշվում է, որ դանակով զինված տղամարդը մուտք է գործել Կորնելյա-դե-Լոբրեգատ քաղաքի ոստիկանական բաժին և փորձել է հարձակվել ոստիկանների վրա, ինչի արդյունքում գնդակահարվել է: Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան:
Periodico -ը հայտնում է, որ հարձակվողն ալժիրցի է: Որոշ տեղեկություններով, հարձակման ժամանակ նա իսլամիստական կոչեր է հնչեցրել: