Հասարակություն 

Կոտայքում դանակահարել են ԱԱԾ աշխատակցի հորն ու եղբորը

analitik.am

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ, ստեղծվել է քննչական խումբ՝ նույն քննչական վարչության Կոտայքի քննչական բաժնի ավագ քննիչ Վիգեն Մարգարյանի գլխավորությամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննչական խումբը ստեղծվել է Գառնի գյուղի բնակիչներ, 54-ամյա Աշոտ Աբելյանին և 20-ամյա Մանուել Աբելյանին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու փաստով:

Օգոստոսի 18-ի երեկոյան, «Գառնի» առողջության կենտրոնից Գառնիի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխել Ա. և Մ. Աբելյանններին:

Ա. Աբելյանը ստացել է «աջ ազդրի վերին երրորդականի կտրած արյունահոսող վերք», իսկ Մ. Աբելյանը «կրծքավանդակի, որովայնի և աջ բազկի ստորին երրորդականի կտրած վերք» վնասվածքներ:

«Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկների ճիշտ և օպերատիվ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել վիրավորների կյանքը փրկել, ովքեր այս պահին գտնվում են նշված բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում՝ կայուն, ծանր ախտորոշմամբ:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից