Բրիտանիայում դեռասահը հոսպիտալացվել է այն բանից հետո, երբ ոչխարն ընկել է նրա վրա: Այս մասին հայտնում է Joe-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Հյուսիսային Իռլանդիայի հարավ-արևելքում գտնվող Մորն լեռան մոտ: Այն բանից հետո, երբ արշավի մեկնած դեռահասները մոտեցել են քարանձավին, վերևից անակնկալ կերպով մի ոչխար է ընկել խմբի անդամներից մեկի վրա, ինչի արդյունքում վերջինս կորցրել է գիտակցությունը և հոսպիատալացվել:
Ավելի ուշ պարզվել է, որ վնասվել է տուժողի գլուխը, պարանոցը, մեջքը, որովայնը և ոտքը:
Ինչ վերաբերում է ոչխարին, ապա կենդանին չի տուժել: