Հասարակություն 

Հայ դատի հանձնախմբի պատվիրակությունը հանդիպել է Կանադայի փոքր բիզնեսի և արտահանման խթանման նախարարի հետ

Կանադայի Հայ դատի հանձնախմբի պատվիրակությունը հանդիպում է ունեցել Կանադայի փոքր բիզնեսի և արտահանման խթանման նախարար Մարի Նգանի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Հայ դատի կենտրոնական խորհրդից, Հայ դատի հանձնախմբի պատվիրակության կազմում եղել են Շահեն Միրաքյանը, Սևակ Բելյանը և Մարիաննա Դավիթյանը:

Մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում Կանադայի Հայ դատի հանձնախմբի պատվիրակության անդամները նախարարին ներկայացրել են հանձնախմբի աշխատանքները և Կանադայի հայկական համայնքի պատմությունը:

Մտքեր են փոխանակվել և արդյունավետ քննարկումներ տեղի ունեցել փոքր բիզնեսի և արտահանման խթանման ուղղությամբ Կանադայի կառավարության որդեգրած քաղաքականության, Կանադայի Հայ դատի հանձնախմբի առաջիկա նախաձեռնությունների,  հայ-կանադական երկկողմ հարաբերությունների, Արցախում տիրող իրավիճակի, վերաբերյալ:

Քննարկվել են նաև Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, ինչպես նաև Կանադայի Հայ դատի հանձնախմբի քաղաքականության առաջնահերթությունների հետ կապված հարցեր:

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը քննարկված հարցերի և Կանադայում հայկական համայնքի հետ կապված հարցերի շուրջ:

  • 86
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 2
  •  
  •  
  •  
    89
    Shares

Related Articles