Օգոստոսի 19-ին, ժամը 23:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան փողոցի թիվ 13/1 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:06-ին, մարվել՝ 00:09-ին:
Այրվել են Mercedes S500 մակնիշի ավտոմեքենայի (վարորդը՝ Դ. Հ.) բեռնախցիկն ու սրահը՝ ամբողջությամբ:
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: